STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է. ԲՏԱ նախարար Հայրապետյան

STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Ուրախ ենք հայտնել, որ STARLINK-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, STARLINK ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։

Ինչո՞ւ է սա կարևոր՝

Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։

Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։

Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։ Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է», — գրել է նախարարը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930