ՀՀ ողջ տարածքում թաց ձյան և անձրևի տեսքով առատ տեղումներ են սպասվում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ այսօր երեկոյան ժամերից, մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Լեռնային գոտիներում տեղումները կլինեն թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատև կուղեկցվեն ամպրոպներով։

Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031