Հայաստանի և Ադրբեջանի Սահմանադրությունները կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության. Ալեն Սիմոնյան

«Հայաստանի և Ադրբեջանի Սահմանադրությունները կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության», — խորհրդարանում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք պատրաստ ենք քննարկել, հասկանալ, արդյոք օրինակ Հայաստանի Սահմանադրության մեջ, որ իրենք մեղադրում են տարածքային պահանջների մեջ, տենց բան կա՞, թե՞ չկա: Արդյոք իրենց Սահմանադրության մեջ նման բան կա՞, թե՞ չկա: Եվ վերջիվերջո էդ հարցը ո՞նց է լուծվելու: Մենք առնվազն ասում ենք, որ էդ հարցը արդեն լուծել ենք խաղաղության պայմանագրի մեջ… Վերջիվերջո մենք կարող ենք փորձաքննության ուղարկել 2 երկրների Սահմանադրությունները՝ պարզելու, թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերս ունեն, թե՝ չէ», — նշել է Սահմանադրությունը:

«Օրինակ՝ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր 2 երկրների Սահմանադրությունները և հարց ուղարկել, թող Վենետիկի հանձնաժողովը պայմանական ասի՝ նման բան կա, թե՝ չէ», — հավելել է ԱԺ խոսնակը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31