Մեկ շաբաթում գրանցվել է 707 արտակարգ դեպք. տուժել է 103, զոհվել՝ 9 մարդ. ՆԳՆ Փրկարար ծառայություն

Մարտի 10-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1022 դեպք, որից 707-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 631, փլուզման՝ 5, քարաթափման, սողանքի, ձնահյուսի, օձի նկատման, երկրաշարժի, որոնողափրկարարական՝ 1-ական, բնական հրդեհի՝ 3, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 38, հրդեհի կեղծ կանչի՝ 27, 84 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 64 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 131 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 72 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 103, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31