Մասկը պատրաստվում է մարդկանց Մարս ուղարկել

Tesla-ի Optimus տիեզերանավը Մարս կթռչի 2026 թվականի վերջին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է դրա ստեղծող, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։

«Եթե այս թռիչքները հաջող լինեն, ապա մարդկանց թռիչքները կարող են սկսվել արդեն 2029 թվականին, թեև 2031 թվականն ավելի հավանական ամսաթիվ է», — գրել է գործարարը:

2025 թվականի փետրվարին Tesla ընկերությունը հայտարարել է, որ ծրագրում է այս տարի արտադրել 10000 մարդանման Optimus ռոբոտ:

Թեև Մասկն ինքը խոստովանում է, որ այդ ցուցանիշին հասնելը երաշխավորված չէ, նա վստահություն է հայտնել մի քանի հազար ռոբոտների արտադրության մեջ, որոնք օգտակար աշխատանք կկատարեն Tesla-ի օբյեկտներում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

- Այս թեմայով -