ՊԱՏՄԱԿԱՆ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Ղազախաստանի ընտրանուն:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում կայացած խաղի մեկնարկում Հայաստանի հավաքականն ակնհայտ առավելություն ուներ, Ղազախստանն էլ հստակ էր գործում պաշտպանությունում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն առաջինը բացեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Նիկիտա Խրոմիխը: Բաց թողած գնդակից հետո ղազախները տիրել էին նախաձեռնությանը, սակայն հակագրոհներից մեկի ժամանակ` 13-րդ րոպեին, Նիկիտա Խրոմիխը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Մինչ խաղակեսի ավարտը Ղազախաստանի ընտրանուն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Տուրսագուլովը: 

Երկրորդ կեսի մեկնարկին` 23-րդ րոպեին, Հայաստանի ազգային ընտրանին երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Նիկիտա Խրոմիխը խփեց իր երրորդ գնդակը: Դրվագներից մեկի ժամանակ, տեսնելով, որ Ղազախստանի հավաքականի դարպասապահը տեղում չէ, Հայաստանի ֆուտզալի ընտրանու դարպասապահը` Ալբերտ Աղաջանովը, հեռահար դիպուկ հարվածով գրավեց ղազախների դարպասը: Հանդիպման 32-րդ րոպեին Հայաստանի թիմից ինքնագոլի հեղինակ դարձավ Ալբերտ Աղաջանովը:

Հայաստան-Ղազախստան`4:2:

Հայաստանի ֆուտզալի հավաքականը մրցաշարային աղյուսակում գրավեց առաջին հորիզոնականը` հավաքելով 16 միավոր և պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության հիմնական փուլում:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930