Մանե Թանդիլյանը Ռուբեն Վարդանյանի ընտանիքի խնդրանքով դադարեցնում է հացադուլը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Ռուբեն Վարդանյանի կնոջ և քրոջ հորդորով որոշել է դադարեցնել արդեն 12 օր շարունակվող հացադուլը։

Այս մասին Թանդիլյանը հայտարարել է Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Այսօր հացադուլի 12-րդ օրն է։ Մարտի մեկին իմ կողմից սկսած հացադուլը խնդրանք էր Ռուբեն Վարդանյանին՝ խնայելու իր կյանքը, որովհետև մենք բոլորս քաջ գիտակցում ենք, թե Ռուբենի կյանքն ինչ արժեք ունի ժողովրդի համար»,-նշել է Մանե Թանդիլյանը։

Նա նշեց, որ այս օրերի ընթացքում լրատվամիջոցների ակտիվ լուսաբանման շնորհիվ հասարակությունը կարողացել է տեսնել, թե ինչ է իրականում կատարվում, և ինչ քայլի է գնացել Ռուբեն Վարդանյանը։

«Այս երկու օրվա ընթացքում մենք զրույց ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ։ Ռուբենի քույրը և կինը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը։ Նրանք մեզ հորդորել են ուժեղ պահել Ռուբենին, որպեսզի մեր՝ այստեղ իրականացվող քայլով նա իրեն վատ չզգա Բաքվում»,-ասել է Մանե Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը հացադուլ էր հայտարարել՝ ի աջակցություն Բաքվում  ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների: Թանդիլյանն այդ քայլով Ռուբեն Վարդանյանին խնդրում էր դադարեցնել հացադուլը, ինչի մասին Վարդանյանը Բաքվի բանտից հայտարարել էր փետրվարի 19-ին։ 

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31