ԱՄՆ-ը վերականգնել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային

Միացյալ Նահանգները վերականգնել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային, այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։

«Նախագահի ցուցումով դադարեցումն ավարտել ենք», — գրել է Գաբարդը X-ի իր էջում։

Իր հերթին՝ ամերիկյան Maxar Technologies ընկերությունը Ուկրաինայի համար վերականգնել է արբանյակային պատկերների հասանելիությունը։ Ընկերությունն այդ հնարավորությունը փակել էր մարտի 7- ից։

Ուկրաինայի զինվորականներն այս տվյալներն օգտագործում են ռուսական օբյեկտները խոցելու համար։

ԱՄՆ-ն նաև զենքի մատակարարումն է վերականգնել: Այս մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

ԱՄՆ-ը հետախուզական տվյալների տրամադրումը Կիևին դադարեցվել էր Սպիտակ տանը Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների վեճից հետո:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031