Չեմպիոնների լիգայի՝ մարտի 12-ի խաղացանկը

Այսօր՝ մարտի 12-ին, կկայանան Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։ Խաղային օրվա ընթացքում նախատեսված է չորս հանդիպում։ Կենտրոնական դիմակայությունում կխաղան Մադրիդի «Ատլետիկոն» ու Մադրիդի «Ռեալը»:

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, հանդիպումների ժամանակացույց՝

21:45՝ «Լիլ» — «Բորուսիա Դորտմունդ»,
00:00՝ «Ասթոն Վիլա — «Բրյուգե»,
00:00՝ «Ատլետիկո Մադրիդ — «Ռեալ Մադրիդ»,
00:00՝ «Արսենալ — ՊՍՎ,

Մարտի 4-ին և 5-ին կայացել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները։ Պատասխան խաղերը կկայանան մարտի 11-ին և 12-ին։ Այդ հանդիպումների արդյունքներով կորոշվի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի մասնակիցների ամբողջական ցանկը։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենում։

Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը Մադրիդի «Ռեալն» է։ Անցած մրցաշարի եզրափակչում «սերուցքայինները» հաղթեցին Դորտմունդի «Բորուսիային» (2:0):

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31