Դատախազությունը դիմել է ԱԺ-ին Աղազարյանի և Մարգարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու միջնորդագրով

Գլխավոր դատախազությունը դիմել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրով։

Ծավալուն միջնորդություններն արդեն տեղադրված են խորհրդարանի կայքում:

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է քննարկվել և խորհրդարանի հերթական և արտահերթ նիստում: Ազգային ժողովի հերթական նիստը նշանակված է մարտի 25-ին: Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930