Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնագնացի դին հայտնաբերվել է

Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնագնացի որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են դեռևս ժամը 06։00-ին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։

Աշխատանքներին ներգրավվել է նաև «Արմենիան հելիքոփթերս» ընկերության մեկ ուղղաթիռ։

Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող իսպանացի լեռնագնացի դին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031