Skip to main content

Բաքուն և Բրյուսելը քննարկել են ադրբեջանական գազի մատակարարման հարցը

Ադրբեջանն ու Եվրամիությունը (ԵՄ) պատրաստ են ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում, մասնավորաբար բնական գազի մատակարարումների հարցում։ Այս մասին հաղորդել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը՝ նշելով, որ նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել էներգետիկ համագործակցության հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։

Խումբը ստեղծվել է Սլովակիայի նախաձեռնությամբ՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո։ Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը և Պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահը։ ԵՄ բանակցությունների ընթացքում ներկայացրել են ԵՄ էներգետիկ հանձնաժողովի գլխավոր տնօրեն Լոբիլո Բորերոն և Սլովակիայի փոխվարչապետ Դենիսա Սակովան։

Լրահոս

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանը տեսնում է որպես ԵԱՏՄ անդամ և ակնկալում է, որ երկիրը կշարունակի համագործակցությունը միության շրջանակում։ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ավելի քան 10 տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է, իսկ 2024 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 12,4 մլրդ դոլարի։ «Մենք շատ ենք հույս ունենում, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ»,- ասել է նա։

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031