Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարների պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցերը

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հանդիպել է ՊՆ միջազգային համագործակցության միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիի հետ, ով ողջունել է հանդիպմանը ներկա Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանի արդեն իսկ մեկնարկած կարևոր առաքելությունը:

Ինչպես հայտնում են դեսպանությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, փոխադարձ այցերի կազմակերպման, երկու երկրների պաշտպանության նախարարությունների պաշտպանական խորհրդակցությունների շարունակականության ապահովման և փոխշահավետ գործակցության զարգացման հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի խաղաղության օրակարգի հանձնառությանն ու երկկողմ բարեկամական համագործակցության խորացման ուղղություններին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930