Starlink-ին թույլ չեն տալիս գործել Հարավային Աֆրիկայում, քանի որ ես սևամորթ չեմ. Մասկ

Կարծում եմ իմ մաշկի գույնն է պատճառը, որ SpaceX ընկերության Starlink գլոբալ կապի արբանյակային ցանցի տերմինալները չեն գործում Հարավային Աֆրիկայում: Այս մասին ասել Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը:

«Starlink-ին թույլ չեն տալիս գործել Հարավային Աֆրիկայում, քանի որ ես սևամորթ չեմ»,- ասել է նա:

Starlink-ը որոշ ժամանակ հասանելի էր Հարավային Աֆրիկայում, սակայն 2024 թվականի գարնանը ցանցը դադարեցրել է գործունեությունը, քանի որ չի կարողացել ստանալ անհրաժեշտ արտոնագիրն իշխանություններից։

Տեղական օրենսդրությունը պահանջում է, որ Starlink-ի բիզնեսի 30%-ը պատկանի երկրի սոցիալական խմբերին, որոնք ճնշված են եղել գաղութատիրության և ապարտեիդի ժամանակաշրջանում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930