ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ, և կազմակերպության պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են։ Այս մասին Известия-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Մենք պահպանում ենք Երևանի հետ աշխատանքային կապերը։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդանշաններին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը»,- ասել է նա։

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարին, հրաժարվել է ֆինանասավորում հատկացնել կառույցին, չի մասնակցում զորավարժություններին և նիստերին, սակայն ԱՀՊԿ-ից դուրս գալու գարծընթաց չի սկսել:

Հայաստանի իշխանությունները նման դիրքորոշումը բացատրում են նրանով, որ ՀԱՊԿ-ին 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո պատշաճ չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930