Մարտի 30-ին Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և կուսակցությունների 2 դաշինք։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Կուսակցությունների դաշինքներ․
«Մեր քաղաքը» դաշինք, կազմում «Միացյալ Հյաստան» և «Հայրենիք» կուսակցություններն են։ Ցուցակով առաջին համարը Մարտուն Գրիգորյանն է։
«Մայր Հայաստան» դաշինք, կազմում «Ինտելեկտուալ հայաստան» և «Իմ պայքար, իմ հարենիք» կուսակցություններն են։ Ցուցակով առաջինը Կարեն Սիմոնյանն է։
Կուսակցություններ․
«Հայաստանի կոմունիստական» կուսակցություն, ցուցակում առաջին համարը Վարդան Ղուկասյանն է։
«Իմ հզոր համայնք» կուսակցություն։, ցուցակում առաջինը Ռուբեն Մխիթարյանն է։
«Հայաստանի աշխատավորական–սոցիալիստական» կուսակցություն, ցուցակում առաջինը Արտյոմ Թումանյանն է։
«Ապրելու երկիր» կուսակցություն, ցուցակում առաջինը Կարեն Մալխասյանն է։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, ցուցակով առաջին համարը Արտյոմ Ղարաղազարյան է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ցուցակով առաջին համարը Սարիկ Մինասյանն է։
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչև մարտի 5-ը՝ ժամը 18.00-ն։