Մասկը Զելենսկիին առաջարկել է հրաժարվել իշխանությունից և հեռանալ Ուկրաինայից

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ըստ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի, պետք է հրաժարվի իշխանությունից և հեռանա երկրից։ X-ի իր էջում նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը, որը վերահսկում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE)։

«Որքան էլ որ տհաճ է, Զելենսկիին պետք է համաներում շնորհել որևէ չեզոք երկրում՝ Ուկրաինայում խաղաղ կերպով ժողովրդավարության վերադառնալու դիմաց», — գրել է Մասկը։

Մեկ այլ գրառման մեջ Մասկը Զելենսկիին մեղադրել է Ռուսաստանի հետ պատերազմը երկարաձգելու մեջ։

«Զելենսկին ցանկանում է հավերժ պատերազմ, ձգտում է անվերջանալի կործանման: Սա չարիք է», — գրել է Մասկը:

 Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Թրամփը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031