Ադրբեջանի դրոշով տրանսպորտային միջոցն ու վարորդը ներկայացվել են ոստիկանության բաժին. ՆԳՆ

Ադրբեջանի դրոշով տրանսպորտային միջոցն ու վարորդը ներկայացվել են ոստիկանության բաժին: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։

Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930