Skip to main content

ՀՀ վարչապետը լավ է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ ունեցած խոսակցությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպումը։

  Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Լավ խոսակցություն ունեցանք»,- գրել է ՀՀ վարչապետը։

 Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Նշվում էր, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031