Հնարավոր կլինի փոխել շարժակազմը՝ առանձին չվճարելով ամեն ուղևորության համար․ Գրիգորյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ավագանու արտահերթ նիստում տեղեկացրել է, որ 30-օրյա հավելյալ օգտագործման ժամկետը կգործի մինչև փետրվարի 28-ը ձեռք բերված, թեկուզ՝ ուշ ակտիվացված փաթեթների դեպքում։

Նրա խոսքով՝ այս որոշումը ոչ թե ֆինանսական տրամաբանություն ունի, այլ քաղաքացիներին միասնական տոմսային համակարգի ներգրավման. «Երբ մարդիկ իրենց փորձով հասկանում են, թե որն է միասնական տոմսային համակարգի տրամաբանությունը, իրենց համար ավելի պարզ կլինի, քան մեր հազարավոր ելույթներն ու հարցազրույցները»։

Ըստ նրա, երբ անսահմանափակ ուղևորությունների փաթեթը քաղաքացու մոտ լինի, կձևավորվի ընկալում, որ պետք չի մեկ շարժակազմի սպասել, այլ, շարժակազմերը փոխելով, ավելի արագ հասնել վերջնակետին, ընդ որում, ամեն առանձին ուղևորության համար չվճարելով. «Մեկ ուղևորություն, մեկ վճարում տրամաբանությունը պետք է կոտրենք, որ հասկանալի լինի՝ ինչի մասին է միասնական տոմսային համակարգի տրամաբանությունը»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930