Իրանագետը՝ Հրապարակում «Ղարաբաղ» երգող ադրբեջանցիների մասին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է սոցցանցերում տարածվող տեսանյութին, որտեղ Երևանի Հանրապետության հրապարակում մի խումբ անձինք ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղի» մասին։ Իրանագետը գրում է․

Հանրապետության հրապարակում «Գարաբաղ» են երգում, Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պարագլուխն անընդհատ սպառնում է և վիրավորում, մենք՝ որպես ազգ, մեզ նվաստացած ենք զգում և այլ բազմաթիվ՝ ոչ միայն արժանապատվության այլ նաև գոյութենական, խնդիրների լուծումը մեկն է և միայն մեկը։

Համազգային և համապետական ջանքերի և ռեսուրսների գերկենտրոնացմանբ հստակորեն ծրագրել և մեթոդաբար ու քայլ առ քայլ իրականացնել Ադրբեջան անվանումով քաղղկեղային գոյացության չեզոքացման անզուգաչափ գործողությունը։

Մնացածը հեքիաթ է, որովհետև «կա՛մ մենք, կա՛մ դուք» պարզ և անպաճույճ բանաձևումն արվել է հենց Բաքվի բարբարոսսկան վարչախմբի կողմից, իսկ մենք ուղղակի չենք ցանկանում առերեսվել այս իրականությանը՝ տածելով սին հույսեր և ապրելով պատրանքներով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930