Ադրբեջանի քարոզչական ագրեսիան Ռուսաստանի նկատմամբ 2 հիմնական պատճառ ունի․ Տիգրան Աբրահամյան

Ռուս-ադրբեջանական լարվածության հերթական փոխհրաձգության պայմաններում, Ադրբեջանը նոր մեղադրանք է հնչեցրել պաշտոնական Մոսկվայի հասցեին` հայտարարելով, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ռուս խաղաղապահների Արցախում տեղակայելուց հետո, դիվանագիտական բեռի անվան տակ, ՌԴ-ն ռազմական նշանակության բեռներ է հասցրել Արցախին:

Ճիշտ է` մեղադրանք այն համատեքստում է, որ ՌԴ «մեղավորությունը» դեպի Արցախ այդ ապրանքների մուտք գործելն է, սակայն համատեքստում կարելի է կարդալ, որ դա հենց ՌԴ նախաձեռնությամբ է եղել:

Սա մեզ համար բավականին ուշագրավ թեմա է ոչ այնքան ռուս-ադրբեջանական փոխադարձ մեղադրանքների, որքան 2020-23 թվականներին, ՌԴ-ի` Արցախին նկատմամբ դրսևորած հնարավոր աջակցության համատեքստում, ինչը դեռ պետք է ամբողջությամբ հասկանալ:

Ավելի վաղ էլ, Բաքվից մեղադրանք էր հնչել Ադրբեջանում գործող «Ռուսական տան» հասցեին, որին վերագրեցին ՌԴ հետախուզական աշխատանքների գործառույթ:

Հիշեցնեմ, որ երկու երկրների միջև վերջին քաղաքական, տեղեկատվական փոխհրաձգության առիթը ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի` ՌԴ օդային տարածքում վթարն էր, որի թեման դեռ երկար ժամանակ նստվածք կթողնի երկկողմ հարաբերություններում:

Ադրբեջանի քարոզչական ագրեսիան Ռուսաստանի նկատմամբ 2 հիմնական պատճառ ունի:

Կա´մ ռուս-ադրբեջանական օրակարգում կա խնդիր կամ խնդիրներ, որտեղ ադրբեջանցիները կոմպրոմիսներ են ակնկալում կա´մ Բաքվում համարում են, որ ռուսական կողմից էական սպասելիքներ Հայաստանի հարցում այլևս չկան և գործում են ըստ ավանդական քաղաքական գծի, որն այս փուլում ՌԴ-ի հետ հարաբերությունների բարձր մակարդակ, առավել ևս` դաշնակցային, չի ենթադրում:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -