Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «սրտանց» շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Ընտրություններում համոզիչ հաղթանակն ակնհայտորեն ցույց է տալիս Ձեր բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաև բնակչության անկասկած աջակցությունը Բելառուսի պետական կուրսին»,- աված է Պուտինի շնորհավորական ուղերձում։

Վերջինս նշել է, որ Մոսկվան և Մինսկը կշարունակեն սերտորեն փոխգործակցել ռուս-բելառուսական բազմաբնույթ համագործակցության հետագա զարգացման, Միութենական պետության ինստիտուտների արդյունավետության բարձրացման և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանման ուղղությամբ։

Լուկաշենկոն, հիշեցնենք, ստացել է ընտրողների 86,82 տոկոսի աջակցությունը։ Նա Բելառուսը ղեկավարում է 1994-ից ի վեր:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031