Մհեր Գրիգորյանը չհստակեցրեց՝ Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհն անցնելո՞ւ է Ադրբեջանի վերահսկողության տակ

Արդյոք Տավուշի մարզում առաջիկայում իրականացվելիք սահմանազատման արդյունքում Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհն անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր Ազգային ժողով — կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցը 2 անգամ ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Վերջիս, սակայն, այդպես էլ հստակ պատասխան չտվեց։

Հունվարի 16 -ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովները որոշեցին պետական սահմանի սահմանազատումն իրականացնել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև շարունակել սահմանազատումը հարավային ուղղությամբ։

«Պայմանավորվածությունները հրապարակվում են, և չեն կարող գաղտնի մնալ։ Վերջին հանդիպման վերաբերյալ կա մամլո հաղորդագրություն։ Եթե ձեր ասածը այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն», — նշեց Գրիգորյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930