Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս: Այս մասին փոխանցում է Ազատությունը:

Նա կմասնակցի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Վարչապետի խոսնակի փոխանցմամբ՝ Փաշինյանը Դավոսում կմասնակցի պանելային քննարկումների։ Ադրբեջանի նախագահն արդեն Դավոսում է։ Հայաստանի վարչապետի հանդիպումների, այդ թվում՝ Փաշինյան-Ալիև բանակցությունների մասին Երևանը չի հաղորդել։ Ֆորումը սկսել է ամսի 20-ից և կտևի մինչև ամսի 24-ը:

Ընդհանուր առմամբ, հրավիրված է 3,000 մասնակից՝ ավելի քան 130 երկրից:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031