Մհեր Սահակյանի մանդատը տրվել է Արմինե Խերանյանին

Հայաստանի խորհրդարանում ավտովթարի հետևանքով մահացած Մհեր Սահակյանին կփոխարինի Արմինե Խերանյանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԸՀ-ն։ 

«ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։ Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին»,- ասված է հաղորդագրության մեջ։Մհեր Սահակյանը մահացել է ավտովթարի հետևանքով։ Նրա դին հայտնաբերվել է Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում։Մհեր Սահակյանը պատգամավոր էր ընտրվել  2022թ. դեկտեմբերի 10-ին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930