Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 եւ 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայտնում են գրասենյակից:

ՄԻՀՆ գրասենյակը հետեւում է նաեւ այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։

« Ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ սահմանված ընթացակարգի եւ ժամկետների Եվրոպական դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ»,-ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ Բաքվում հայ գերիների դատական ֆարսը սկսվել է հունվարի 17-ից, կշարունակվի հաջորդ շաբաթ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031