Skip to main content

Ադրբեջանը Վրաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերն է․ Կոբախիձե

Ադրբեջանը Վրաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերներից է, Բաքվում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն` վրաց -ադրբեջանական միջկառավարական տնտեսական նիստի մեկնարկին։

«Տարածաշրջանային համագործակցության համատեքստում կարևոր է ապահովել էներգետիկ և տրանսպորտային ուղիների հաջող գործունեությունը, լուծել առկա հակամարտությունները և նպաստել տարածաշրջանում անվտանգությանը», — ընդգծել է վրացական կառավարության ղեկավարը։

Կոբախիձեն Բաքու է ժամանել այսօր։ Սա Վրաստանի նորընտիր կառավարության ղեկավարի պաշտոնում նրա առաջին արտասահմանյան ուղևորությունն է, որի ընթացքում, ըստ վրացական պաշտոնական աղբյուրների, նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի հետ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930