Մակրոնը մեկնել է Լիբանան

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը 2020 թվականից ի վեր առաջին անգամ այսօր մեկնում է Լիբանան՝ օգնելու արագացնել կառավարության ձևավորումը, հաղորդում է Reuters-ը։

Իսրայելի և «Հեզբոլա» խմբավորման միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2024-ի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Փարիզն Ամերիկայի և Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ առանցքային դեր խաղաց Լիբանանը քաղաքական փակուղուց դուրս բերելու գործում։

2023-ի հոկտեմբերից Գազայում սկսված պատերազմին զուգահեռ «Հեզբոլա»-ի հետ հակամարտությունը նույնպես սրվեց, միմյանց ուղղությամբ հարվածները այս ամբողջ ընթացքում չէին դադարում։ Իսրայելը Լիբանանում նաև զանգվածային օդային հարձակում էր սկսել, պարբերաբար թիրախավորում էր մայրաքաղաք Բեյրութը, ապա հաջորդեց սահմանամերձ հատվածներում Իսրյալելի ցամաքային գործողությունը։ Այս ընթացքում Լիբանանում ավելի քան երեք հազար մարդ սպանվեց, նրանցից շատերը խաղաղ բնակիչներ էին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031