Վարորդական քննությունների համար նախատեսված տրանսպորտային միջոցները կլինեն տեսահսկման համակարգով. Սարգսյան

«2024-ին ՃՏՊ-ների նվազում ունենք, զոհերի թվի նվազում, և վիրավորների թվի նվազում»:

Այս մասին այսօր՝ 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ արձագանքելով «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե թեև տեղադրված տեսախցիկներին ու գործող պարեկային ծառայությանը, նկատել ենք, որ վարորդները անխոչնդոտ օգտվում են հեռախոսից:

Ի՞նչ հավելյալ մեխանիզմներ եք կիրառելու՝ նման երևույթները մինիմումի հասցնելու համար:

Այդ համատեքստում նախարարը նշել է՝ ակնհայտորեն դրական դինամիկայի կողքին ունենք նաև որոշակի պրոբլեմատիկ իրավիճակներ:

«Այստեղ ոստիկանությունը, հատկապես այս դեպում արդեն Պարեկային ծառայությունը ուժեղացված ծառայություններ է իրականացնում, որպեսզի կարողանա ավելի պրեվենտիվ միջամտություն ունենա պրոցեսին և բանը չհասնի ճանապարհատրանսպորտային պատահարին: Հետևապես նաև վարչարարությունը ևս խստացվում է այս տեսանկյունից, բայց մենք նկատում ենք, որ կա մի շարք իրավախախտումներ, որոնց մասով միանշանակ պրակտիկա չունենք, խոսքս թե՛ ամրագոտիներին է վերաբերում, թե՛ հեռախոսներից օգտվելու դեպքերիրն: Կոնկրետ դրվագով կա պարեկի կողմից կատարված ակտ, բայց հետագայում բողոքարկման արդյունքում այդ ակտը կոնկրետ բեկանվում է, որովհետև դատարանը բավարար ապացույցների համակցություն չի ֆիքսում, որպես այդպիսին: Այստեղ մենք խնդիր ունենք և առաջիկայում օրենսդրական հարթությունում խնդիրը դիտարկելու ենք, որպեսզի հասկանանք՝ որ բացերն են, որոնք իրականում նմանատիպ իրավիճակի կարող են բերել, որովհետև կարծում եմ կհամաձայնեք, որ ամրագոտի չունենալ, հեռախոսից օգտվելը դրանք անվտանգային բաղադրիչներ են, այսինքն ոչ թե ընդհամենը շատ ստանդարտ ճանապարհային երթևեկության կանոնի խախտման մասին է խոսում:

Փորձելու ենք պրակտիկան իրավական հարթությունում այնպես փոփոխել, որպեսզի նմանատիպ դրվագները, որոնք իրականում խախտում են, իրականում խոսում են մարդու վարքագծային իրավիճակի մասին, տարբեր իրավական պրոցեսների արդյունքում ուղակի չզրոյանան և հետագայում մենք ավելի բարդ իրավիճակների առաջ չկանգնենք»,- ասել է Սարգսյանը:

Ապա հարցին, թե թեև պարբերաբար խոսվում է վարորդական իրավունք ստանալու գործընթացը բարդացնելու մասին, բայց մյուս կողմից լիարժեք չի վերացել այսպես ասած վարորդական վկայական գնելու՝ որոշակի վճարի դիմաց ստանալու ինստիտուտը և թե ինչ տվյալներ ունեն այդ առումով Սարգսյանը արձագանքեց.

«Վարորդական վկայականների մասով իրականում թե՛ տարբեր տեղկատվություններ ենք ստացել, և թե՛ նաև հանրային միջավայրերում են նմանատիպ խոսույթներ շրջանառվում: Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարբեր դրվագներ կան վարորդական վկայականների մասով, այս պահին հակակոռուպցիոն վարչությունը ստացել է հանձնարարական, որպեսզի ուժեղացվի ստուգումները կոնկրետ հաշվառման ստորաբաժանումներում, որպեսզի ի վերջո տարբեր դրվագներ, որոնք օբեկտիվորեն կարող են լինել, կամ քննարկվել հանրային տիրույթում՝ ստանան իրենց իրավական գնահատականը: Դրան զուգահեռ պետք է այնպես անենք, որ դրա հնարավորությունը նվազեցվի կամ միմիմալացվի և մենք նպատակադրում ունենք տրանսպորտային միջոցնրը, որոնք օգտագործվելու են վարորդական քննությունների համար, դրանք պիտի լինեն կահավորված ամբողջովին, տեսահսկման համակարգով, այսպիսի փորձ ունենք արդեն Արտաշատի ՀՔԲ-ում, բավական դրական փորձ է, և եթե մենք կարողանանք ամբողջ հանրապտությունը այս սխեմայով ծածկել, մենք կկարողանանք ավելի բարձր վերահսկելիություն ապահովել»:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728