Գլենդելը վերադառնում է բնականոն հուն և վերականգնվում է. քաղաքապետ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է՝ քաղաքը վերադառնում է բնականոն հուն և վերականգնվում է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում տևական ժամանակ է մոլեգնում են անտառային հրդեհները, որոնք չի հաջողվում մարել, և որոնց հետևանքով զոհեր ու ավերածություններ եղան։

«Ձեր դիմացկունության և մեր թիմերի նվիրվածության շնորհիվ մենք այժմ գտնվում ենք արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակում։

Մեր բնակիչների, բիզնեսի սեփականատերերի և քաղաքապետարանի անձնակազմի ուժը, միասնությունը և աջակցությունն անհավանական է եղել:

Եկեք շարունակենք վերակառուցել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք Գլենդելը դարձնում են այդքան առանձնահատուկ:

Մենք արտասովոր մարդկանց համայնք ենք, և միասին կարող ենք հաղթահարել ամեն ինչ», — ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930