Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին

Հունվարի 20-ին Շվեյցարիայի Դավոս քաղաքում կմեկնարկի 2025թ.-ի Համաշխարհային տնտեսական տարեկան ֆորումը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին տեղեկանում ենք տնտեսական ֆորումի պաշտոնական կայքից։

Ֆորումը կտևի մինչև հունվարի 24-ը, մասնակցելու է 130 երկրի շուրջ 3000 ներկայացուցիչ և կառավարության 350 ղեկավար:

Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցիների ցանկում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Մասնակիցների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը, որը միանալու է առցանց՝ մասնակիցների հետ ինտերակտիվ երկխոսության համար, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ Դին Սյուեսյանը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այլ երկրների ղեկավարներ։

Սիրիայի նոր վարչակազմի ԱԳ նախարար Ասադ Հասան Ալ Շիբանին ևս մասնակիցների ցանկում է։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930