ՀՀ մի շարք շրջաններում մառախուղ է, Լարսը բաց է

ՀՀ տարածքում փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Շիրակի մարզում, Թալինի, Արագածի, Ալագյազի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ, Վարդենիս քաղաքներում և Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է:

Ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031