Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան

Չեմ կարծում, որ իրավական վեճերը կխանգարեն խաղաղության գործընթացին, իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճ և տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ, միջազգային իրավունքով նախատեսված ճանապարհով և եղանակով, դա նաև ուժի կիրառում բացառել է նշանակում, պատերազմ կանխարգելել է նշանակում և այլն: Օրինակ, Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնած և արդարադատության միջազգային դատարանում քննվող ռասսյաական խտրականության բոլոր ձեևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա ընթացող վեճը միտված է պատերազմը կանխարգելելու»,- ասաց նա:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով, իրավական վեճերը միտված են ամրապնդելու խաղաղության ճանապարհը: Բնականաբար, նաև գիտեք, որ Ադրբեջանն էլ ունի Հայաստանին դեմ գործեր, մենակ Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի, և այստեղ հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչու են իրենք գաղափար առաջ քաշում դատական պրոցեսները դադարեցնելու մասին:

Կիրակոսյանը նախընտրեց չմեկնաբանել, թե արդյոք, միտում տեսնում է Հայաստանի կողմից հայցերը հետ կանչելու վերաբերյալ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031