Խաղաղության վերաբերյալ Փաշինյանի դրական ուղերձները կարևոր ենք համարում. Ֆիդան

Մեր տարածաշրջանում բացվել է տևական խաղաղության, կայունության և բարգավաճման պատմական հնարավորությունների պատուհան. ես հավատում եմ, որ Հայաստանը կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:

«Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Նա դիրքորոշում է հայտնում խաղաղության օգտին և նպաստում այս գործընթացում դրական առաջընթացին։ Մենք շարունակում ենք աջակցել կողմերի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին։ Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ, որոնք նմանը չունեն մեր տարածաշրջանի զարգացման գործում», — ասել է թուրք պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Անկարան ցանկանում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում և որ այս հարցում Թուրքիան շարժվելու է Ադրբեջանի հետ ուս ուսի տված:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031