Նոր ատոմակայանի մոդելն ընտրելու համար քննարկվում են ինչպես ռուսական ու ամերիկյան, այնպես էլ այլ երկրների տարբերակները․ նախարար

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նպատակով քննարկվում են տարբեր առաջարկներ՝ հաշվի առնելով դրա տնտեսական ֆինանսական բաղադրիչներն ու այն ժամանակահատվածը, որի ընթացքում հնարավոր կլինի այն գործարկել։

Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հունվարի 9-ին հրավիրած ասուլիսին։

«Տարբեր երկրների անուններ են շրջանառվել։ Մենք տարբեր ուսումնասիրություններ ենք իրականացնում, որոնք դեռևս ավարտված չեն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ քննարկվում են ոչ միայն ռուսական, ամերիկյան, այլ նաև տարբեր երկրների ատոմակայանների մոդելների առաջարկներ, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ 

Խուդաթյանի տեղեկատվությամբ՝ կառավարության համապատասխան որոշմամբ ՏԿԵ նախարարության ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որի հաստիքացուցակն ու բյուջեն արդեն իսկ հաստատված է, իսկ առաջիկայում նախատեսվում են համալրումները։ 

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ նոր կազմակերպությունը կզբաղվի հայտերի պատշաճ ուսումնասիրությամբ, ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ, ինչպես նաև շինարարական աշխատանքների որոշակի հսկողությամբ ու  տեխնիկական բնութագրերը կազմելով։

«Կազմակերպությունն այս փուլից սկսած, ամբողջությամբ ներգրավված է լինելու նոր ատոմակայանի կառուցման գործում՝ մինչև շահագործման հանձնելը»,- ասաց Խուդաթյանը՝ հավաստիացնելով, որ աշխատանքները հնարավորին արագ իրականացնելու համար արվում է առավելագույնը։ 

Այդուհանդերձ, ըստ նախարարի, նոր ատոմակայանի կառուցման ժամկետները մեծապես պայմանավորված են այն մոդելից, որը կընտրվի։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031