Նախատեսվում է Հայաստանի և ԱՄՆ պաշտոնյաների հանդիպում:
Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով փորձագիտական հանրությունում հնչող տեսակետին, թե մինչև Դոնալդ Թրամփի երդմնակալությունը կստորագրվի Հայաստանի ու ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր:
«Մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության: Քննարկվող փաստաթղթեր այս մասին, իհարկե, կան: Հանդիպում էլ է նախատեսվում՝ ՀՀ–ն ներկայացնող պաշտոնյաների և ԱՄՆ–ն ներկայացնող պաշտոնյաների»,–ասաց Միրզոյանը:
Ինչ կլինի դրա արդյունքում, ԱԳ նախարարն առաջարկեց սպասել մի քանի օր՝ մինչև Թրամփի երդմնակալությունն ու տեսնել, թե ինչ կլինի: