Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդները 36,7 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա դիմորդների թիվը. Անդրեասյան

Բարձրագույն կրթության ոլորտում օտարերկրյա ուսանողների թվի էական աճ է նկատվում: Այս տարվա դիմորդները 36,7 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա դիմորդների թիվը: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նաև այս ոլորտում էական բարեփոխումներ են տեղի ունեցել թվայնացման տեսանկյունից. թվային հարթակ է ներդրվել, որով Կառավարության որոշումների համապատասխան փոփոխություններն էլ արվել են, և արդեն այս տարվանից ընդունելության գործընթացը կդառնա էապես ավելի թափանցիկ և հաշվետվողական թե՛ մեզ համար, թե՛ օտարերկրյա ուսանողների համար»,- ասաց նախարարը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031