Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին

Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալոթյունը՝ տեղեկացնելով, որ գործով մեղադրյալները 15-ն են։

Իսկ ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց 1news.az-ը հայտնում է, որ հունվարի 17 -ին տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով նախնական դատավարությունը։ Այդ օրը որոշվելու է՝ դատաքննությունը բաց, թե փակ ձևաչափով է տեղի ունենալու։

Արայիկ Հարությունյանին և Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։ Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ մեղադրանքները շինծու են և քաղաքական։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031