«Բրուտալիստ»-ը՝ մի քանի «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր. հայտնի են մրցանակաբաշխության հաղթողները

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որը կինոաշխարհի ամենասպասված իրադարձություններից է, 2025-ի հունվարի 5-ին անցկացվել է 82-րդ անգամ՝ արժևորելով ոլորտի ներկայացուցիչների կատարած աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությանը մի քանի անվանակարգում մրցանակի է արժանացել Բրեյդի Քորբեթի «Բրուտալիստ»-ը: Այն հաղթել է «Լավագույն ֆիլմ՝ դրամա» անվանակարգում, Էդրիեն Բրոուդին հաղթել է «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմի ռեժիսոր Բրեդի Քորբեթն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։

«Լավագույն ֆիլմ՝ մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում մրցանակի է արժանացել ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Էմիլիա Պերես» կինոնկարը: Այն նաև լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել: «Լավագույն կին դերասան» անվանակարգում էլ հաղթել է ֆիլմի դերակատար Զոի Սալդանան: «Էմիլիա Պերես»-ը ներառված է եղել տասը անվանակարգում: «Լավագույն երգ» անվանակարգում հաղթել կինոնկարի «Էլ Մալ» երգը:

Լավագույն անիմացիոն ֆիլմ է դարձել «Հոսք»-ը, որը 2024-ին ցուցադրվել է Երևանում «ՌեԱ» փառատոնի շրջանակում:

«Լավագույն կին դերասան՝ դրամա» անվանակարգում «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել Ֆերնանդա Տորեսը «Ես դեռ այստեղ եմ» ֆիլմի համար:

«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է Պիտեր Ստրաուգանը` գերմանացի ռեժիսոր Էդվարդ Բերգերի «Կոնկլավ» ֆիլմի համար։

«Կին դերասան, կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում «Ոսկե գլոբուս»-ը տրվել է Դեմի Մուրին «Սուբստանցիա» ֆիլմի համար:

Բոլոր անվանակարգերում հաղթողների անունները կարող եք գտնել այստեղ։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930