Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025 թվականին․ ԱՄՆ դեսպանի ուղերձը. (տեսանյութ)

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ամանորի ուղերձ է հղել հայ ժողովրդին։ Դեսպանն իր ուղերձում, մասնավորապես, ասել է․

«Ընկերներիս և ընտանիքիս հետ նշելով ամանորյա տոները՝ ցանկանում եմ գալիք տարում մաղթել խաղաղություն, երջանկություն և բարգավաճում։ Տոները հիանալի առիթ են՝ համատեղ ձեռքբերումների մասին խորհելու և գալիք տարին պլանավորելու համար։

Նոր Տարուն ընդառաջ ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են։ Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025 թվականին։ Երախտապարտ եմ Հայաստանում գտնվելու ընթացքում ինձ և իմ ընտանիքին ցուցաբերված ջերմ և բարեկամական վերաբերմունքի համար։ Ձեր շնորհիվ կարողացել եմ Երևանում ինձ զգալ ինչպես իմ տանը։ Այստեղ տոնական նոր ավանդույթներ ենք ձևավորել, որոնցից մեկն էլ տոնածառի վինտաժային զարդարանքների ձեռքբերումն է Վերնիսաժից։ Թող ձեր տոնական օրերը լցված լինեն ուրախությամբ, խաղաղությամբ և սիրով։ Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930