Կարլսենը մրցաշարից հեռացվելուց հետո հարցազրույց է տվել տարօրինակ կերպարով. (տեսանյութ)

Շախմատի նախկին աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը նորվեգական VG-ին տված հարցազրույցին մասնակցել է շորտերով, այն բանից հետո, երբ հեռացվել էր մրցաշարից ջինսերի պատճառով:

Արագ և բլից շախմատի աշխարհի առաջնությունը անցկացվում է Նյու Յորքում։ Երկրորդ խաղային օրվա ընթացքում Կարլսենը տուգանվել է հագուստի խախտման համար, իսկ հետո հեռացվել արագ շախմատի աշխարհի առաջնության իններորդ տուրից՝ ջինսերը փոխելուց հրաժարվելու պատճառով։ Ի պատասխան՝ շախմատիստը հրաժարվել է մասնակցել բլից շախմատի աշխարհի առաջնությանը։

Ավելի ուշ 34-ամյա Կարլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքի հարց էր ջինսերը չփոխելը, քանի որ իրեն պահանջել էին դա անել անհապաղ։ Նա նաև նշել է իր և Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) միջև առկա հակամարտության մասին։

Կառլսենը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսակիր է եղել 2013-2023 թվականներին՝ հաջողությամբ պաշտպանելով այն չորս անգամ։ Հինգերորդ պաշտպանությունից նորվեգացին կամավոր հրաժարվել է։

Տեսանյութը՝ Tvnews.am-ի տելեգրամյան ալիքում։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031