Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ կա 2 զոհ, 2 վիրավոր․ մահացածներն ամուսիններ են

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են Mercedes G և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, տեղափոխվել են հիվանդանոց։ Բախման հետևանքով էլ «յաշիկ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնել ծառերի մեջ։

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություներով մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորները Mercedes G-ի վարորդի կինն ու երեխան։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031