Իմ ողջ ուժն ուղղված է գալիք ընտրություններում հաղթելուն․ Շոլց

Օլաֆ Շոլցը բացահայտ հայտարարել է, որ կրկին ցանկանում է ստանձնել Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը և նշել, որ գործադրում է բոլոր ջանքերը գալիք ընտրություններում հաղթելու համար։

«Ես միանգամայն բաց եմ ասում՝ ցանկանում եմ վերընտրվել», — ասել է Շոլցը t-online լրատվական պորտալին տված հարցազրույցում։

«Առաջիկա շաբաթների ընթացքում նրանք լավ կմտածեն, թե ում օգտին են ցանկանում քվեարկել փետրվարի 23-ին»,- հավելել է Շոլցը:

«Իմ ողջ ուժն ուղղված է գալիք ընտրություններում հաղթելուն», — ամփոփել է Շոլցը՝ պատասխանելով այն հարցին, թե իր քաղաքական կարիերան կավարտվի՞, եթե պարտվի գալիք ընտրություններում։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031