Ավինյանը հայտնեց, թե երբ է նախատեսվում սկսել մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը

Երևանի մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը նախատեսվում է մեկնարկել 2026–ին:

  Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս տարի մենք փաստացի ունենք նախագծի պարզ փորձաքննությունը, ունենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական, համալիր փորձաքննության ընթացքում ենք: Եվրասիական հիմնադրամի ունենք բանակցություններ, որոնք արդեն գործնական փուլի են հասել»,–ասաց Ավինյանը՝ հավելելով, որ հիմնադրամը ցանկություն է հայտնում ֆինանսավորել նախագիծը:

 Նա ընդգծեց՝ իրենց ծրագիրն է հաջորդ տարվա ընթացքում ունենալ վերջնական համալիր փորձաքննության արդյունքները, ունենալ տեխնիկատնտեսական ամբողջական ուսումնասիրությունը, հաջորդ տարվա առաջին եռամսյակում ունենալ կառավարության ներդրումային կոմիտեում դրական եզրակացությունը և տարվա վերջում ունենալ արդեն փաստացի շինարար կառուցապատող, որը պետք է սկսի: «2025–ի վերջում ունենանք շինարար և 2026–ից սկսենք կառուցել»,–նշեց քաղաքապետը:

Ըստ նրա՝ շատ մեծ խնդիր էր այն, որ նմանատիպ նախագծի փորձաքննություններ անցկացնելու փորձ վերջին մի քանի տասնամյակում ՀՀ–ում չէր եղել:

Ավինյանը կարծում է, որ որքան էլ ժամանակային առումով ձգձգվում է կառուցումը, սակայն շատ կարևոր է, որ նախագիծը շատ գրագետ կազմվի, որ հետագայում շինարարության ընթացքում խնդիրներ չառաջանան: 

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031