Մի շարք անձիք կազատվեն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից․ նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականների կազմերում հանդես եկող մի շարք անձինք։

Նշվում է, որ նրանք մասնակցում են ֆուտբոլի հավաքականների ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:

Նրանք են՝

Ռուդիկ Սեյրանի Մկրտչյան,

Նիկոլաս Ջոն Ջոնի Կալուկյան,

Արտյոմ Սլավիկի Բանդիկյան,

Էրիկ Մարտիրոսի Սևիկյան,

Գոռ Արթուրի Աղբալյան,

Էդուարդ Նասիբի Թաթոյան,

Արթուր Գեղամի Դանիելյան։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031