Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար

Հարկային քաղաքականությունը ոչ միայն հարկեր հավաքելու նպատակ ունի, այլ նաև արդարությունը վերականգնելու և ճիշտ խթաններ ստեղծելու նպատակ ունի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Այսինքն մի գործողությամբ մենք մի քանի կարևոր նպատակների պետք է հասնենք և շատ հաճախ դա այդքան էլ հեշտ չի։ Որովհետև, եթե անում ենք մի գործողություն, հնարավոր է դրանով ստեղծենք վարչարարական խնդիրներ, իսկ վարչարարությունը չկարողանա այդ գործողություններն իրականացնել կամ ապահովել այդ քաղաքականության սպասարկումը:

Եթե վարչարարության համար պարզեցնենք, կարող է արդարության համար խնդիրներ ստեղծենք, եթե արդարության հարցը լուծենք, կարող է սողանքներ թողնենք, որպեսզի չարաշահումներ տեղի ունենան, իսկ սողանքների հարցը նաև արդարության հարցեր է բարձրացնում, որովհետև նրանք, ովքեր պարտաճանաչ չեն, ստեղծում են անարդարություն նրանց նկատմամբ, ովքեր պարտաճանաչ են։ Ես չեմ հավակնում ասելու, որ մեր հարկային քաղաքականությունն իդեալական ձևով լուծում է այս խնդիրները, բայց ամեն խնդրի համար արվում են տարբեր միջոցառումներ: Հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով որոշել ենք այլևս չհրապարակել այն ընկերությունների ցանկը, որտեղ գնալու ենք ստուգում իրականացնենք, որովհետև նրանք, ում անունը չէր հրապարակվում, իրենք ավելի հանգիստ էին լինում»,- ասաց Հովհաննիսյանը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031