2024 թվականը կրիպտոարժույթների համար նոր շրջափուլ է բացել. բիթքոյնը եւ կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան հասել են նոր բարձրակետերի՝ ԱՄՆ-ի բիթքոյն ETF-ները կուտակել են ավելի քան 31 միլիարդ դոլար զուտ ներհոսքեր եւ ավելի քան 100 միլիարդ դոլար՝ կառավարվող ակտիվներ (AUM): 2024-ի հուլիսին նրանց է միացել Spot Ether ETF՝ ապահովելով ավելի քան 730 միլիոն դոլարի ներհոսք եւ 9 միլիարդ դոլարից ավելի՝ AUM-ում: 2024-ի արդյունքներն ամփոփվում են մի քանի ուղղությամբ:
Օրենսդրական փոփոխություններ աշխարհում, հատկապես MiCA-ն Եվրոպայում
Կրիպտոարժույթների կողմնակից քաղաքական գործիչները 2025-ին ԱՄՆ-ի Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում կաշխատեն կրիպտոարժույթների առումով օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ: Ուշագրավ է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն առաջին նախագահն է, ով ունի մի քանի NFT հավաքածու եւ իր սեփական DeFi խմբաքանակ: Ակնկալվում է, որ 2025-ին ԱՄՆ նոր կառավարությունը կզարգացնի կրիպտո կարգավորումները, ինչը կնպաստի կրիպտոարժույթների ավելի ակտիվ ներգրավմանը շուկայում՝ հատկապես ամերիկյան TradFi-ի կողմից, ինչը կարող է հիմք դառնալ այլ երկրների համար ձեւավորելու իրենց սեփական կրիպտոօրենսդրությունը: Բացի դրանից, ԱՄՆ-ում հնարավորություն կա ստեղծել բիթքոյնի ռազմավարական ռեզերվ, ինչը կարող է դառնալ նշանակալի իրադարձություն եւ դրդել շատ այլ երկրներին հետեւել այս օրինակին: Նման սցենարի դեպքում բիթքոյնը կարող է հասնել զանգվածային ընդունման նոր մակարդակի:
Ռեկորդային մակարդակ ստեյբլքոյնների համար
Ստեյբլքոյնների ընդհանուր թողարկումը եւս հասել է ռեկորդային մակարդակի (ATH)՝ ավելի քան $200 միլիարդի, ինչը վկայում է այս արտադրանքի պայթունավտանգ աճի մասին։ Վերջերս Castle Island Ventures-ի, Brevan Howard Digital-ի եւ Visa-ի զեկույցը ցույց տվեց, որ ստեյբլքոյններով իրականացված հաշվարկների ծավալներն նույնպես 2024- ի առաջին կեսին հասել են ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով $2,6 տրիլիոն։ DeFi սեկտորը նույնպես շարունակում է աճել՝ հասնելով ավելի քան $125 միլիարդ ընդհանուր արգելափակված արժեքի (TVL): Ամերիկյան խոշոր ֆինանսական ինստիտուտներ, ինչպիսիք են BlackRock-ը եւ Fidelity-ն, արդեն հայտարարել են իրական ակտիվների (RWA) թոքենիզացիայով զբաղվելու մտադրության մասին, ինչը համարվում է կարեւոր քայլ բլոկչեյնի ներդրման համար ավանդական ֆինանսական համակարգում:
«Կրիպտոարժույթների կայունությունը եւ հաջողությունը ոլորտ են ներգրավել բազմաթիվ տաղանդավոր մասնագետների, եւ տեսնում ենք, թե ինչպես ավելի ու ավելի շատ ծրագրավորողներ են փորձարկում նոր նախագծեր։ Ակնկալում ենք, որ եկող տարի կլինի հաջող նորարարությունների եւ նախագծերի աճի առումով», -ասում է Ռ.Թենգը:
Շուկայի զարգացումը նոր տարում
Ինստիտուցիոնալ հետաքրքրության առումով, այնպիսի ֆինանսական հսկաներ, ինչպիսիք են BlackRock-ը եւ Fidelity-ն, 2024-ին մուտք են գործել կրիպտոշուկա, իսկ հաջորդ տարում ակնկալվում է նոր խոշոր խաղացողների ի հայտ գալը։ Ավելի ու ավելի շատ ընկերություններ ուսումնասիրում են կրիպտոարժույթների հնարավորությունները եւ ներդնում են այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են թոքենիզացիան։ Այս միտումը զարգանում է արդեն մի քանի տարի, եւ ապագայում այն կշարունակի արագորեն աճել։ Այս տարի ԱՄՆ-ում հաստատվեցին եւ հաջողությամբ գործարկվեցին բիթքոյնի եւ էթերի սպոտ ETF-ները։ 2025-ի հունվարին արդեն գործող թողարկողների կողմից նոր ETF հայտերի ներկայացմամբ ակնկալվում է, որ նոր ֆոնդերից եւս կստանան հաստատում։ Սա կգրավի ավելի շատ ինստիտուցիոնալ ներդրողների եւ կխորացնի ավանդական ֆինանսական համակարգում կրիպտոարժույթների դերը:
Մեմքոյնների ֆենոմենը
Ինչ վերաբերում է մեմքոյններին, ապա դրանք վառ կերպով ցույց են տալիս թոքենների ստեղծման եւ առեւտրի համար գոյություն ունեցող ենթակառուցվածքի կայունությունը։ Սա իսկապես հեղափոխական առաջընթաց է. այսօր հնարավոր է ստեղծել եւ շուկա դուրս բերել թույլատրվող եւ գլոբալ առեւտրային ակտիվներ՝ մի քանի ժամվա ընթացքում եւ նվազագույն ծախսերով։ Բայց թոքենների ստեղծման դյուրինության պատճառով շուկան, ամենայն հավանականությամբ, կհանդիպի մեմքոյնների ավելցուկի խնդրին։ Ի վերջո, ուշադրությունն ու ռեսուրսները կկենտրոնանան այն քիչ մեմքոյնների վրա, որոնք կապացուցեն իրենց կայունությունն ու երկարաժամկետ ներուժը։ Նման օրինակներ են $DOGE-ն եւ $SHIB-ը, որոնք շուկայում իրենց դիրքերը պահպանում են արդեն մի քանի տարի։ «Binance-ում մենք իրավիճակին նայում ենք ավելի լայն տեսանկյունից՝ ընդունելով, որ որոշ մեմքոյններ կարող են դառնալ էկոհամակարգի կարեւոր խաղացողներ։ Մենք նաեւ հասկանում ենք դրանց սպեկուլյատիվ բնույթը եւ նախազգուշացնում օգտատերերին դրանց հետ կապված ռիսկերի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ շատ մեմքոյններ կարող են ժամանակի փորձությանը չդիմանալ, դրանք արտացոլում են կրիպտոոլորտի նորարարական եւ դինամիկ բնույթը եւ գրավում են երիտասարդ, տեխնոլոգիապես առաջադեմ լսարանին, ինչը բլոկչեյն տեխնոլոգիաների էվոլյուցիայի կարեւոր մասն է», — բացատրում է Ռ.Թենգը։
Binance-ի առաջնահերթությունները 2025 թվականին
Binance-ը, լինելով ոլորտի առաջատար օգտատերերի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում, կշարունակի ուժեղացնել նորմատիվ պահանջների համապատասխանությունը: Ընկերությունը նպատակ ունի դառնալ ամենահուսալի կրիպտոբորսան, որտեղ օգտատերերը եւ ներդրողները կկարողանան անվտանգ կերպով հանդես գալ։ Կրթությունը կմնա ընկերության առաջնահերթություններից մեկը՝ օգնելով նոր օգտատերերին, ովքեր ամեն օր մուտք են գործում շուկա, հասկանալ եւ յուրացնել կրիպտոարժույթները։ Վերջին շրջանում բիթքոյնի աճը կրիպտոարժույթները հետաքրքրել է նոր խմբերի ամբողջ աշխարհում, եւ ակնհայտ է, որ ապագայում ավելի շատ մարդիկ կմտնեն այս ոլորտ։ Բացի դրանից, Binance-ը կշարունակի զարգացնել նորարարություններ արտադրանքներում՝ հաշվի առնելով արհեստական ինտելեկտի նվաճումները։