Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական բանակի բարեփոխումների շրջանակներում են: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա մասնավորապես, նշել է. «Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը, հաջորդ տարի, թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է, ինչն ամբողջության ՆԱՏՕ-ական չափանիշների հիման վրա է:

Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել ինչպես սպառազինության, ռազմական տեխնիկայի համապատասխանեցում, այլ նաև անձնակազմի, որոնք ուսուցման-վերապատրաստման հատուկ կուրսեր են անցել ինչպես Թուրքիայիում, այնպես էլ, ծրագրերով Ադրբեջանում:

Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031