Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը

Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսակացությունների գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աղազարյանի փաստաբանը Հակոբ Ճարոյանը:

Փաստաբանը նշում է, որ քննիչը մերժել է վարույթ հարուցել՝ պատճառաբանելով, որ դրա համար հիմքեր չկան:

Ճարոյանը ասաց, որ բողոքարկելու է այս որոշումը Վերաքննիչ դատարանում. «Աբսուրդ է, պարտավոր էին հարուցել: Իրենք գրում են, որ հիմքեր չկան, բայց ամբողջ մամուլը խոսում է, որ նախաքննական գաղտնիքը տարածված է, անձի մասին ամեն մի ՔՊ-ական խոսում է»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930